Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
06.12.2011 | 00:00

...թե ՀՀԿ գործադիր մարմնի նախորդ հինգշաբթի տեղի ունեցած էս մի նիստն էլ ահագին «տրանսֆորմացիոն» ու հետաքրքիր է եղել: ԱԺ խոսնակի և փոխխոսնակի թեկնածությունները ևս մեկ անգամ հաստատելուց հետո Սերժ Սարգսյանն ասել է` մնաց ՀՀԿ ֆրակցիայի քարտուղարի հարցը. Գագիկ Մելիքյա՞ն: Մի քիչ չէ. ասել են ԳՄ-ի մեկ-երկու ներկայացուցիչներ, առաջ քաշելով ՀՀԿ-ական Հովիկ Սահակյանի թեկնածությունը, եզրակացնելով, թե ֆրակցիայի նախագահ Գրիգորիչ Գալուստը լավ կաշխատի նրա հետ:
Իսկի էլ չէ, պնդել են փորձառու և հմուտ ՀՀԿ-ականները` հիշեցնելով, որ այդ զույգը` Գալուստ և Գագիկ, ժամանակին լավ էլ «զմիմյանս» ֆրակցիաբար աշխատել են (Գալուստը` ֆրակցիայի ղեկավար, Գագոն` քարտուղար. նախորդ պառլամենտում):
Սերժ Սարգսյանը խորիմաստ ժպիտով ուկնդրել և ակնդրել է յուր կուսակիցների «դեբատները» և կողքին նստած վարչապետին հարցրել է` Ձե՛ր մոտեցումն ինչպիսին է:
-Լավիկն է,- պատասխանել է վարչապետը` պաշտպանելով Գագիկ Մելիքյանի թեկնածությունը:
Էս նոտայի վրա էլ ավարտել է:
ԳՄ նիստը:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ